ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ
ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՆՈՐ
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
Ք. ՆՈՎՈՍԻԲԻՐՍԿ

Российская и Ново-Нахичаеванская
Епархия
Святой Армянской Апостольной
Православной Церкви
“Сурб Аствацацин”
г.Новосибирск

Календарь
Благотворительность
responder
Подписка на новости
ГлавнаяНовости → Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական ժողովը հանդես եկավ հայտարարությամբ

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական
ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները:
Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ.
«Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ,
Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի
կոչեր, որոնք հասցեագրված են Աﬔնայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ
Էջﬕածնի ﬕաբանությանը: Ցավում ենք, որ դրանց ﬕացել են նաև հավատավոր
զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են ﬔր Եկեղեցու առաքելությամբ:
Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ
հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված
ձեռքբերուﬓերը հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական,
բարեսիրական և ﬔր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ
Էջﬕածինն իր աﬔնօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի
բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական
կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները:
Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ,
ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել աﬔնքիս համար
գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ
Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեﬕտ
հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև
անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության ﬔջ
բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:
Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով
նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների ﬕջոցով:
Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:
Հորդորում ենք ﬔր սիրեցյալ հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ
նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց
հովիﬖերի և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծուﬓեր, պատշաճ կերպով
ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին: Մայր Աթոռ Սուրբ
Էջﬕածնի ﬕաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն
հուզող աﬔն ﬕ խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝
գոհացում տալով հավատացյալների սպասուﬓերին և կարիքներին: Մայր Աթոռ
Սուրբ Էջﬕածնի ողջ ﬕաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և ﬔր
Տեր Հիսուս Քրիստոսի կողﬕց ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ
ժողովրդի բարօրության և հայրենի ﬔր երկրի զորացման: 
Աղոթում ենք, որ Աﬔնակալ Տերը խաղաղություն պարգևի աﬔնքիս,
իմաստության շնորհով պայծառացնի ﬔր ﬕտքը և պարգևի զորություն` բարին
խորհելու, խոսելու և գործելու: Թող Տերն Իր աﬔնախնամ հովանու ներքո ﬕշտ շեն
ու հզոր պահի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինը և ﬔր Հայոց աշխարհը:
«Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակովբոս Գ 18)»:

 

Поделиться: